Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով:

Այսինքն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 204.4 հազար տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 209.5 հազար տոննա: Ըստ մասնագետների` հացի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է արտագաղթի աճով. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով` արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, եւ նրանց գնողունակությունը զգալի ընկել է: Բացի այս՝ մեր հայրենակիցների զգալի մասը այլեւս խանութից հաց չի գնում, այլ տանն է թխում:




Լրահոս