ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ԵՄ համաձայնագրի բազմաթիվ դրույթներ գործելու են մինչև ԵԽ կողմից համաձայնագրի վավերացումը. Արմեն Աշոտյան

Հայաստանը պատրաստ է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Նման պնդումներ եղել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ համաձայնագրի բազմաթիվ դրույթներ գործելու են մինչև ԵԽ կողմից համաձայնագրի վավերացումը. «Խոսքն այն դրույթների մասին է, որոնք բխում են գործընկերության գերակայությունից, որը ենթադրում է ֆինանսական աջակցություն՝ բյուջետային և ծրագրային աջակցության տեսքով»։

Շրջանակային համաձայնագրի ստորագրումն, ըստ Աշոտյանի՝ համադրման և ԵՏՄ տարածքում ՀՀ առաջատար երկիր լինելու ապացույցն է:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում: