Քչերն ունեն այդպիսին զենք, ինչպիսին է Ասենսիոյի ձախ ոտքը. Իսկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն գովեստի խոսքեր է ասել Մարկո Ասենսիոյի հասցեին:

«Նրա ներուժը հսկայական է, Մարկոյին մեծ ապագա է սպասվում: Նրա ձախ ոտքն անհավանական է, քչերն այդպիսի զենք ունեն: Պետք է թույլ տանք նրան շարունակել աճել, բարելավել խաղը:

Չենք խոսում «Ոսկե գնդակի» կամ նման բանի մասին: Կարող ենք միայն կենտրոնանալ աշխատանքի և մարզումների վրա, որպեսզի ամեն օր առաջընթաց գրանցենք»,- Իսկոյի խոսքը մեջբերում է «Movistar +»-ը:




Լրահոս