ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանա լճի հատակին 3000 տարվա ամրոց է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի հատակին շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող պատմական ամրոց է հայտնաբերվել: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը գրում է  Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշի խոսքերը, որով նա փաստում է, որ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:

Ըստ թուրք պրոֆեսորի՝ շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ ջրի ափին հիմնվելով` կառուցել են այստեղ տարբեր շինություններ: Սակայն երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է, բնակչությունը նորից ետ է քաշվել, իսկ նրանց թողած քաղաքակրթական հետքերը մնացել են ջրի տակ:




Լրահոս