ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի ընտանիքի գործարար քավորի գործերը լավ չե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող «Ֆլեշ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 մլրդ 288 մլն 811 հազար դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

Այսպես, եթե այս տարվա 9 ամիսներին ընկերությունը պետական բյուջե կատարել է 7 մլրդ 924 մլն 528 հազար դրամ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ֆլեշը» պետական բյուջե վճարել է 9 մլրդ 213 մլն 340 հազար դրամ հարկ ու տուրք: Ինչպես հայտնի է` «Ֆլեշ»-ի սեփականատերը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն է, որը Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորն է:




Լրահոս