Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, 55 տարեկան հասակում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում նշվում է, որ նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում:

Նշենք, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:




Լրահոս