ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Վանաձորում. զինվորականներ են վթարի ենթարկվել. կան վիրավորներ

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Վանաձորում. զինվորականներ են վթարի ենթարկվել. կան վիրավորներ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «FORD ESCAPE» մակնիշի 34 TC 371 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և հայտնվել Շահումյան գյուղի թիվ 11 փողոցի 1-ին փակուղու թիվ 8 տան բակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1979 թ. ծնված Հ. Մ.-ը և 1990 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ա.-ինը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել և դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհը ամբողջովին եղել է մերկասառույց, պատկան մարմինները չեն բարեհաճել ճանապարհը մշակել աղ ու ավազով, ինչը պետք է կատարվեր Վանաձորի քաղաքապետրանի կողմից, և անվադողերն էլ կիսամաշ էին՝ ոչ ձմեռային, մինչդեռ տևական ժամանակ է՝ ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն բացառապոս ձմեռային անվադողերով, ինչը առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից»: