ՖՈՏՈ. Որոնք են աշխարհի 5 ամենաթանկարժեք մթերքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Luxlux.net կայքը կազմել է աշխարհի 5 ամենաթանկ մթերքների ցանկը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է շաֆրանը: Նրա 1 կգ-ի դիմաց անհրաժեշտ է վճարել 11 000 դոլար: Մթերքի նման գինը պայմանավորված է նրանով, որ կես կգ շաֆրանը վաճառելու համար անհրաժեշտ է աճեցնել մոտ 10 000 ծաղիկ:

Աշխարհի 5 ամենաթանկ մթերքների երկրորդ հորիզոնականում է հայտնվել, այսպես կոչված, ադամանդե ձկնկիթը: Almas ապրանքանիշի մեկ կգ սև ձկնկիթի արժեքը սկսվում է մոտավորապես 25 000 դոլարից: Նման գինը պայմանավորված է նաև նրանով, որ այս ձկնկիթի տարաները պատրաստված են ոսկուց:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է սպիտակ տրուֆելը: Այս սունկը կարելի է գտնել միայն Իտալիայի հյուսիսում: 1 կգ սպիտակ տրուֆելի գինը 4 000 եվրո է:

 

Չորրորդ հորիզոնականում La Bonnotte տեսակի կարտոֆիլն է: Այն աճեցնում են Ատլանտյան օվկիանոսում գտնվող Նուրմուատե կղզում: La Bonnotte տեսակի կարտոֆիլի 1 կլիոգրամը 500 եվրո արժե:

Ցանկը եզրափակում է Wagyu միսը: Այս տեսակի կովեր ապրում են միայն Ճապոնիայում, նրանց կերակրում են թարմ խոտով, երբեմն հյուրասիրում նաև գարեջուր: 1 կիլոգրամն արժե մոտ 100 դոլար:




Լրահոս