Գագիկ Խաչատրյանը վերադառնում է. նրա պաշտոնը հակակշռելու է վարչապետի պաշտոնին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կրկին վերադառնում է իշխանության գիրկը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է նրան տեսնել ԿԲ նախագահի պաշտոնում:

Ինչպես հայտնի է Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ նախկին պաշտոնյայի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության հսկիչ փաթեթը Խաչատրյանից «ստիպողաբար» գնել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: ԿԲ նախագահի պաշտոնում հայտնվելու հավանական տեղեկությունը վկայում է այն մասին, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնում է պետական տիրույթ, որտեղ ԿԲ նախագահի պաշտոնը հակակշռելու է վարչապետի պաշտոնին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս