Սկսում ենք ակցիա. պահանջում ենք, որ Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը. Կարեն Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համացանցի իր էջում անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ ArmLur.am-ի հետ զրույցում աղմուկ հանած հայտարարությանը:

«Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի: Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հեգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը:
Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ», – գրել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց», – նշել էր նա:




Լրահոս