Այսօր կտրվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը. Կարեն Կարապետյանը կմեկնի Մեղրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավորության մի քանի անդամներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնելու են Սյունիքի մարզ` Մեղրի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանից:

«Այսօր կտրվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը: Կարեղ ենք ներդրողների հայտեր ընդունել: Այսօրվանից հետո հայտեր կներկայացնեն, որովհետեւ հետաքրքրվողներ շատ կան»,- ներկայացրեց քաղաքապետը: Նա նաեւ նշեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացմանը ներկա են գտնվելու ինչպես հայ, այնպես էլ իրանցի պաշտոնյաներ:




Լրահոս