Սոթքի հանքի տնօրինությունը չի պատրաստվում գնալ զիջումների. բողոքի ակցիայի հանգուցալուծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեոպրոմայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների խումբը հայտնում է իր դուստր ՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրի շահագործմանը խոչընդոտող խնդիրների մասին, ինչի կապակցությամբ ընկերությունը հարկ է համարում տալ հետևյալ պարզաբանումները ։

Որևէ մեկի համար նորություն չէ, որ Սոթքի ոսկու հանքի տարածքում պարբերաբար տեղի են ունենում գողություններ: Նման իրավիճակները բացառելու համար ընկերությունը վերջին ժամանակներում զգալիորեն խստացրել է Սոթքի ոսկու հանքի անվտանգության պահպանությունը, մասնավորապես հանքի անվտանգության աշխատակիցների կողմից լուրջ աշխատանքներ են իրականացվում հանքի տարածքում գողության փորձերը և հանքի տարածք ապօրինի ներխուժումները կանխելու ուղղությամբ: Հարուցված են բազմաթիվ քրեական գործեր:


2017 թ. դեկտեմբերի 19-ին մի խումբ անձինք, ովքեր չեն համարվում ընկերության աշխատակիցներ փակել էին հանք տանող ավտոճանապարհը և բողոքում էին ստեղծված իրավիճակից: Նրանց դժգոհության հիմնական պատճառը Սոթքի ոսկու հանքի անվտանգության պահպանության ուժեղացումն էր: Նման իրավիճակից կարող էին դժգոհել միայն այն անձինք ում նման փոփոխությունները ձեռնատու չեն, ովքեր անընդհատ փորձ են կատարում ապօրինի ներխուժել հանքի տարածք և այնտեղից գողություն կատարել՝ «Չղջիկները»: Տվյալ անձինք զբաղվում են հանքաքարի գողությամբ, ինչի արդյունքում վնաս են հասցնում թե Հայաստանի Հանրապետությանը թե «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը: Անօրինական կերպով հանքից ոսկի արդյունահանելով, հանցագործները ոչ միայն խախտում են օրենքը՝ գողանալով Հայաստանի Հանրապետությունից և ընկերությունից, նաև հարկեր չեն վճարում։ Բացի այդ ամենից, նրանք վտանգի են ենթարկում մարդկանց կյանքեր, որի ցավալի օրինակները բազմաթիվ են։

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հանդիպումը ակցիայի մասնակիցների հետ որևէ արդյունք չտվեց, քանի որ նրանք ամենակտրուկ և ուլտիմատիվ ձևով պահանջում էին հանքախորշներ մտնելու թույլտվություն, սպառնալով հակառակ դեպքում ամեն գնով պարալիզացնել երկրի խոշոր հարկատուներից մեկի աշխատանքը։

Նույն օրը մեկ այլ բողոքի ակցիա էին կազմակերպել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող «Ակնաձոր» ընկերության աշխատողները՝ վարորդները, նրանք նույնպես փակել էին հանք տանող ավտոճանապարհը, ինչի հետևանքով հանքի աշխատանքը ժամանակավորապես կանգ էր առել:

«Ակնաձոր» ընկերությունը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը մատուցում է հանքանյութի փոխադրման ծառայություններ՝ հանքից մինչև երկաթուղային կայարան: Բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը նա էր, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը չհրաժարվի Կապալառուի ծառայություններից (2018 թվականի հունվարի 15-ից «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը մտադիր է լուծել պայմանագիրը «Ակնաձոր» ընկերության հետ և հանքաքարի փոխադրումն իրականացնել սեփական միջոցներով)։ Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել համպատասխան տեխնիկա, ինչպես նաև «Ակնաձոր» ընկերության աշխատակիցներին՝ վարորդներին ու մեխանիկներին առաջարկում է աշխատանքի ընդունվել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունում։ Ուստի այն հիմնավորումները, որ վերջիններս բերում էին, թե իբրև թե կմնան անգործ, իրականությանը չի համապատասխանում: Մենք կարծում ենք, որ տվյալ ակցիան կրում էր պրովոկացիոն բնույթ և հանդիսանում էր «Ակնաձոր» ընկերության ղեկավարության պատվերը, քանի որ միայն ընկերության ղեկավարությունը շահագրգռված կլիներ պահպանել իրավիճակը ինչպես որ կա։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ կատարում է իր բոլոր պարտավորությունները ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ: Ընկերությունը տվյալ մարզում կայուն աշխատանքով է ապահովում մինչև 700 բնակիչների՝ Վարդենիսից և շրջակա համայնքներից, ինչպես նաև չի պլանավորում աշխատատեղերի կրճատում։
Ընկերությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ պատրաստ է աշխատանքի ընդունել «Ակնաձոր» ընկերության աշխատողներին, ինչպես նաև անօրինական հանքաքար արդյունահանողներին և պատրաստ է կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ: Սակայն ընկերությունը որևէ կերպ չի հանդուրժի Սոթքի ոսկու հանքի տարածքից հանքաքարի գողության փորձերը և օրենքով սահմանված կարգով կձեռնարկի հնարավոր բոլոր գործողությունները նման իրավիճակները կանխելու համար։
Ընկերությունըհայտնումէ, որՍոթքի ոսկու հանքիպարապուրդը բավականին մեծ վնաս կպատճառի ընկերությանը։ Նման դեպքում ընկերությունը կձեռնարկի հնարավոր բոլոր գործողությունները, որպեսզի մեղավոր անձինք պատասխանատվության ենթարկվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«ԳՊՄ գոլդ» ընկերությունը մտնում է «Գեոպրոմայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մեջ։ 2007-2017 թվականների ընթացքում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Սոթքի հանքը ամբողջությամբ նորացվեցին։ 2008 թվականից Սոթքի հանքի զարգացման նպատակով ընկերությունը ներդրել է մոտ 53 միլիոն ԱՄՆ դոլար։ Ներկայումս «ԳՊՄ գոլդ» ընկերությունում աշխատում է 1103 մարդ, որից 631-ը Սոթքի հանքում, 423-ը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։ Հայաստանում աշխատանքի 10 տարիների ընթացքում Գեոպրոմայնինգ ընկերության ներդրումները գերազանցել 505 մլն․ԱՄՆ դոլարը։




Լրահոս