ՖՈՏՈ. Սպանել կարելի է միայն երկու դեպքում. ինչ օրենքներ են գործում հանցագործ աշխարհում

Բոլորն են լսել օրենքով գող բառակապակցությունը: Սակայն հանցագործ աշխարհից հեռու մարդկանց այս խոսքի իմաստն այնքան էլ հասկանալի չէ:

Ով կարող է դառնալ «օրենքով գող»

Օրենքով գողը քրեական աշխարհի էլիտան է, իսկ բանտում այդ մարդը լիդեր է դառնում: Սակայն այդ կոչմանն արժանանալու համար թագադրման թեկնածուն պետք  է համապատասխանի որոշ պահանջների:

Առաջին հերթին` նա պետք է հանցագործ աշխարհում հարգանք և պատիվ վայելի, մի քանի դատվածություն ունենա: Շատ քիչ հանդիպող երևույթ է այն, որ թեկնածուն երբևէ բանտում հայտնված չի լինում:

Ավելի կատարյալ է համարվում այն, որ թեկնածուն հանցագործ կյանքում է հայտնվում դեռևս շատ վաղ տարիքից:

«Օրենքով գողը» երբեք չպետք է որևէ կերպ առնչվի կառավարության կամ իշխանության հետ, անգամ բանակում չպետք է ծառայի: Եղել են դեպքեր, երբ նրանք կարգալույծ են արվել` զինվորական ծառայության փաստը թաքցնելու փորձերի պատճառով:

Իսկական օրենքով գողը չպետք է կին, երեխաներ ունենա, թեև թույլատրվում են համատեղությամբ ապրելու պայմանները: Սա բացատրվում է հետևյալ կերպ` կալանքի դեպքում օրենքով գողի կինը կարող է յուրացնել նրա ունեցվածքը և հեռանալ ուրիշի մոտ, իսկ երեխաները օրենքով գողին խոցելի են դարձնում, չէ որ հակառակորդները  նրան կարող են իրենց պայմանները թելադրել` սպառնալով հաշիվ մաքրել մտերիմներից:

Սրանից բացի,  օրենքով գողը իրավունք չունի բիզնես սկսել կամ քաղաքականությամբ զբաղվել:

Ինչի համար կարող են կարգալույծ անել

Ամենածանր հանցանքը, որը կարող է անել օրենքով գողը, փողերը թաքցնելն է, ուրիշի ունեցածը յուրացնելն ու «օբշյակից»  թալանելն է: Եթե սա բացահայտվի, հատուկ «սխոդկա» կկազմակերպվի, որի ժամանակ որոշում կկայացվի բառի ուղիղ և փոխաբերական իմաստով ականջները ձգել` նրան զրկել կարգավիճակից:

Արգելվում է նաև զբաղվել հասարակական գործունեությամբ, ոստիկանությունում ցուցմունք  տալ, որոշ դեպքերում անգամ թերթ կարդալ:

Օրինակ, 2014 թվականին կարգալույծ արվեց սլավոնացի Սաշա Սեվերնին, ով մեղադրվեց հարցազրույց տալու մեջ:

Օրենքով գողը իրավունք ունի սպանություն գործելու միայն իր կյանքը փրկելու նպատակով կամ օրենքով գողերի սկզբունքները պաշտպանելու համար: Մնացած բոլոր դեպքերում նա կզրկվի տիտղոսից: Ամենածանր հանցանքը բռնաբարությունն է: Նման քայլի դիմելու դեպքում նա ոչ միայն կզրկվի տիտղոսից, այլև դաժան կտտանքների կենթարկվի, այդ թվում` ցմահ աքսոր այդ շրջանից:

Ինչպիսի դաջվածքներ են անում նրանց մարմնի վրա

Երբ գողական սխոդկան թագադրման որոշում է կայացնում, նրա մարմնին, ի նշան նոր կարգավիճակի, դաջվածքներ են անում: Այդպիսիք են ծնկներին դաջված աստղերը, որը ենթադրում է, որ օրենքով գողը երբեք ծնկի չի գա օրենքի առաջ:

Թագը գլխին թռչող արծիվը խորհրդանշում է ուժը և ուրիշներին չենթարկվելու ցանկությունը: Երբեմն այս նպատակով նաև զոհի վրա հարձակվող արծիվ է դաջվում:

Եվ վերջապես, ամենատարածված դաջվածքներից մեկը սիրտն է` թրով խոցված, որի իմաստը հետևյալն է` դավաճանությանը մահ: Սա արվում է, որպեսզի օրենքով գողը միշտ հիշի, որ ինչ է սպառնում նման դեպքերում:

Սրանից բացի շատերը նկատած կլինեն, որ կրիմինալ աշխարհում հայտնված մարդիկ տարբեր կրոնական կերպարներով դաջվածքներ են անում, ինչը այնքան էլ չի առնչվում  նրանց կյանքին:

Բանն այն է, որ հանցագործ աշխարհն ապրում է իր օրենքներով` հասարակության մյուս շերտերից տարբերվող, այնպես, ինչպես նրանք, ովքեր իրենց կյանքը տվել են եկեղեցուն ծառայելուն:

Հոգևորականները ևս հեղափոխությունից հետո կարող էին աքսորվել և կալանավորվել: Եվ քանի որ եկեղեցու նվիրյալները հարգանք էին վայելում, ուստի օրենքով գողերը նրանց ընդունում էին որպես իրենց եղբայրներ:

Օրինակ, աստվածածինը խորհրդանշում է բանտի զավակ. մարդը հանցագործ կյանքը սկսել  է  վաղ տարիքից:

Այսպիսով, որքան շատ են կրոնական դաջվածքները մարդու վրա, այնքան նրա կարգավիճակն ավելի բարձր է:

Ինչպես են հուղարկավորում օրենքով գողերին

Քրեական հեղինակություններին ծաղիկներով, մեծ հուշարձաններով և հանդիսավորությամբ հուղարկավորելը տարածվել է վերջերս: Նախկինում օրենքով գողերի վերջին հանգրվանը բանտն էր, որտեղ նրանք մնում էին տասնյակ տարիներ, ուր մնաց թե թանկարժեք կոստյումներ լինեին:

Իրավիճակը փոխվեց 1990-2000-ականներին, երբ հեղինակությունները կյանքից հեռանում էին ոչ թե բանտում, այլ` ազատության մեջ:

Հիմնականում նրանց հուղարկավորությունը բավականին ավանդական ձևով է ընթանում, իսկ մարմինը հիմնականում չեն հերձում: Դագաղը պատրաստում են ծառերի թակարժեք փայտից:

Սկզբում հրաժեշտի համար մոտենում են միջին խավի ներկայացուցիչները, ապա` հարազատները, վերջում` օրենքով գողերը:

Եթե ընթացքին հետևում են իրավապահները, ապա օրենքով գողերը կարող են հրաժեշտ տալ նախապես, որպեսզի ոստիկանությանը չբախվեն:

Հեղինակություն Կոնստանտին Յակովլևի (Կոստյա Գերեզմանի) հուշարձանը` կես միլիոն դոլար արժողությամբ

Յապոնչիկի հուշարձանը` Վագանկովսկոյի գերեզմանատանը

Յապոնչիկի հուղարկավորությունը

Պատմում են, թե Յապոնչիկի հուղարկավորությունը շատ բազմամարդ ու հիշարժան էր, քանի որ քրեականները մտավախություն ունեին, որ օրենքով գողերի դարաշրջանը կարող էր նրանով ավարտվել:

 

Ըստ նույն խոսակցությունների` Յապոնչիկը միակն էր, ով գոնե պատվի ու արժանապատվության ինչ-ինչ կարևոր նախադրյալներ էր թողել ժառանգություն: