Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են «06»-ն ու Chevrolet-ը. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է․ «Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վարդան Ղևոնդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CM 024 համարանիշի և Երևան քաղաքի Ավանեսովի փակուղու բնակիչ՝ 47-ամյա Արմեն Ասրյանի վարած Chevrolet Aveo մակնիշի 22 ՍՏ 196 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Ղևոնդյանը, նրա ուղևորներ, Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Խուդյանը, 34-ամյա Նարինե Խուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, իսկ Chevrolet-ի վարորդ Ա. Ասրյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավանեսովի նրբանցքի բնակիչներ, 25-ամյա Սերյոժա Ասրյանը և 48-ամյա Մեդիա Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտի բժշկական կենտրոն»:

Մանրամասները՝ այստեղ։




Լրահոս