Բարձր երաժշտությունը քանդեց հարևանների տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Մերուժան Այվազյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին ։

Armlur . am -ը տեղեկացավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 15:00-ի սահմաններում գնացել է իր հարևանությամբ բնակվող Ալվարդ Վ.֊ի տուն, որպեսզի պահանջի երաժշտության ձայնը ցածրացնել։

Տեսնելով, որ որևէ մեկը չի արձագանքում՝ հարևանի գույքը վնասելու նպատակով տղամարդը վերադարձել է տուն, վերցրել կացինը և մտնելով նրանց տուն՝ վնասել է տան հյուրասենյակում գտնվող GEEPAS 8518 տեսակի բարձրախոսները։

Արդյունքում հարևանին պատճառել է զգալի չափերով՝ 165 հազար դրամի գույքային վնաս:




Լրահոս