ՖՈՏՈ. Չարենցավանում վրաերթի են ենթարկել 13-ամյա տղայի. նա մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հակոբյանը Չարենցավան քաղաքում՝ «Զոյա» խանութ-սրահի դիմաց, իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AN 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 13-ամյա Նարեկ Պողոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխան մահացել է:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս