ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ հիասթափություն է սպասվում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիությունում սպասում են, թե Հայաստանն ինչպիսի նախաձեռնություններով հանդես կգա ստորագրված փաստաթուղթն իրականացնելու հետ կապված: Մասնավորապես, սպասում են, որ մինչև այս ամսվա վերջ Հայաստանը կառաջարկի համաձայնագրի իրականացման «ճանապարհային քարտեզի» նախագիծ: Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը «Ժամանակ»-ին ասաց, որ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի իշխանական շրջանակներում այդ ուղղությամբ որևէ լուրջ աշխատանք չի իրականացվում: «Մտավախություն ունեմ, որ հիասթափություն լինի նաև Հայաստանում՝ և՛ համաձայնագրի, և՛ Եվրամիության հետ համագործակցության առումով»,- ասաց մեր զրուցակիցը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս