Ի՞նչն է եղել գազաբալոնի պայթյունի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայություն ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի
փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող “Քար Գազ Սերվիս” ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող
«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը. կա մեկ տուժած:

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ
հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 488-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2016
թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով՝ միջադեպի առնչությամբ՝ ՀՀ
արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող
հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակված ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի
ղեկավարը:

Հրամանում մասնավորապես ասվում է. «…4-օրյա ժամկետում տեխնիկական քննություն իրականացնել և ամփոփել «Քար
գազ սերվիս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող (ք.Երևան Սասնա Ծռեր 1/5) ԱԳԼՃԿ-ում 2018 թվականի հունվարի 19-ին
ժամը 2320-ին Գազել մակնիշի երթուղային մեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցած պայթյունի (դժբախտ
դեպքի) պատճառներն ու հանգամանքները, կազմել տեխնիկական քննության մասին եզրակացություն»:




Լրահոս