«Միշտ կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը և «Whoa Մխիթարյան» երգը». Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և արդեն Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում հրաժեշտի խոսքով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին:

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին, աշխատակազմին և, հատկապես, երկրպագուներին, իրենց սիրո և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ձեր ակումբի հետ շահել Եվրոպայի լիգան: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ դրանք: Ինչպես նաև կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը։ Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս կհիշեմ «Whoa Մխիթարյան» երգը: Կյանքը շարունակվում է»,- էջում գրել է հայ ֆուտոբլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդն» էլ իր հերթին Թվիթերի էջում հաջողություն է մաղթել Մխիթարյանին՝ մասնավորապես գրելով. «Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն՝ հիշողությունների համար»:




Լրահոս