Մանուել Պետրոսյանը դարձել է արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Հունվարի 23-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը (8 տուր), որին մասնակցել է 58 շախմատիստ, այդ թվում 19 գրոսմասյտեր:

Առաջին հորիզոնականի ճակատագիրը որոշվել է վերջին տուրում:

Հայաստանի չեմպիոն է դարձել Մանուել Պետրոսյանը (6.5 միավոր)՝ կես միավորով գերազանցելով Հայկ Մարտիրոսյանին և Տիգրան Հարությունյանին:

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը՝ 6-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը, Արտավազդ Հայրապետյանը, Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը և Ռաֆայել Վահանյանը՝ 5.5-ական: