Կառավարությունը չմերժեց Միհրան Պողոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում: ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է կարգավորել հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես նա առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաեւ նպատակային ուսումնառության համար ոչ միայն Հայաստանում, այլեւ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողներին: Հավելենք, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ առարկություն չի հայտնել:




Լրահոս