Հայաստանում բենզինի գները կրկին բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի գները եւս 10 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 450 դրամով: Բացի այս` 10 դրամով թանկացել է նաեւ դիզելային վառելիքը` 450 դրամից դառնալով 460 դրամ: Ինչպես հայտնի է` դիզվառելիքը կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ըստ որոշ տեղեկությունների` առաջիկայում դարձյալ թանկանալու է եւ իր հերթին բերելու է նաեւ գյուղատնտեսական մթերքների թանկացման: Նշենք, որ այս տարվա մեջ բենզինի գինը բարձրանում է երկրորդ անգամ:

Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, բենզինի, դիզելային վառելիքի եւ փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5.4, 16.3 եւ 11.8 տոկոսով: Սրա պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր հարկային օրենսգիրքն է, որը մի քանի ապրանքատեսակների` բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում:




Լրահոս