Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտինին (Ֆրանսիա): Նախատեսված է նրանց հանդիպումը նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Միջնորդները Երևան են ժամանել Բաքվից, որտեղ հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Համանախագահները կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ:




Լրահոս