Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանում կդադարեցվի ջրամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 2-ին ժամը 10։00-19։00-ը կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլև, Կամարինի, Մխիթարյան, Մյասնիկյան, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Վաչինյան, Մանթաշյան, Աղայան, Մաքսիմ Գորկու փողոցների ջրամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս