ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստվերի դեմ պայքարը հանաք մասխարություն չէ. Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է` երկրում առկա առաջնահերթ խնդիրները լուծելու հարցը մի օրվա գործ չէ: «Մեր երկիրն ընդամենը 26, 27 տարվա պետականություն ունի: Իսկ ո՞վ է ասել, որ մենք գոհ ենք վիճակից. իհարկե, գոհ չենք: Բայց նաեւ պատրաստակամություն եւ պայքարի միտում ունենք»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հարցին` եթե գոհ չեն, ինչո՞ւ Թորոսյանն ինքը խորհրդարանական նիստերի ժամանակ չի բարձրաձայնում այդ մասին, գուցե կաշկանդվածությո՞ւն ունի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե նման բան չկա: Իսկ ստվերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հարցին ի պատասխան` Շիրակ Թոշոսյանը նշեց. «Ստվերի դեմ պայքարը հանաք մասխարություն չէ»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս