«Լավ երեկո»-ից հետո փոխվել է ոչ միայն «Աբովյան» ՔԿՀ-ի պետը, այլև պետի տեղակալը. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Լավ երեկո» ծրագրի՝ կանանց և անչափահասների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացրած նկարահանումներից հետո փոխվեց այդ ՔՀԿ պետը՝ նշանակվել է Գայանե Վարդանյանը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ տվյալ հարցազրույցը. «Կարծում եմ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»:

«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալները միանշանակ չեն ընդունել նոր պետ Գայանե Վարդանյանի նշանակումը: Կանանց մի մասը գտնում է, որ կին ղեկավարն ավելի ճիշտ կընկալի իրենց խնդիրներն ու մի բան կփոխի իրենց առօրյայում: Մի մասի կարծիքով էլ՝ տղամարդ ղեկավարը ունենալն ավելի ձեռնտու է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս