Դժվար էր նման տեմպին դիմանալ. Ֆեդերեր

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ինդիան Ուելսի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում հաղթելով խորվաթ Բորնա Չորիչին:

«Ինձ մոտ խաղս չէր ստացվում: Չէի մտածում հետաքրքիր հարվածների մասին, քանի որ քամին շատ էր խանգարում: Իսկ մրցակիցը գործում էր վստահ ու կոշտ:Դժվար էր նման տեմպին դիմանալը: Բորնան հաղթանակած սեթից հետո բրեյք-փոինթ իրացրեց:Ես պարզապես մտածում էի շարունակել խաղալ ու հույս ունեի, որ նա կսկսի նյարդայնանալ: Պետք պարտվեի այսօր»,- ասել է նա: