ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատամարտիկին պահակության գործից ազատել են` քաղաքական հայացքների համար

Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկներ շարունակում են նստացույցն` ուղղված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ազատամարտիկ Յուրի Աթոյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե կոչ է անում իշխանություններին հեռանալ, որպեսզի բոլորը կարողանան հանգիստ ապրել: Այդ դեպքում երկրում կգործի օրենքը, չեն լինի քաղբանտարկյալներ:

Պարզվում է` ազատամարտիկին օրերս ազատել են աշխատանքից: Որն է պատճառը, Յուրի Աթոյանը նշեց. «Բացահայտ մարդիկ իրենց դեմքերը ցույց կտան. ով պայքարի հելավ` աշխատանքից կհեռացնենք, հացից կկտրենք: Ոչինչ, մենք սովոր ենք էդ տանջանքներին»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում։