ՀՀԿ-ն դեմ է կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլ ուժերի առաջարկները մերժելուց զատ իշխող ՀՀԿ-ն չի մոռանում մերժել նաեւ կոալիցիոն գործընկեր Դաշնակցության առաջարկները: Մասնավորապես երեկ խորհրդարանում ընդունվեց «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը, որի մեջ ամրագրվում է, որ պետական պարգեւներն ու կոչումները վարչապետն է շնորհելու:

Առաջին ընթերցումից հետո չնայած օրենքում փոփոխություններ չէին արվել, սակայն մինչ այդ մերժել էին ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկը: Մասնավորապես նրանք առաջարկում էին, որ ԱԺ-ի, ՍԴ-ի եւ բարձրագույն դատական խորհրդի նախագահներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգեւատրվել ՀՀ պետական պարգեւներով: Դաշնակցության ներկայացուցիչները բացատրում էին այնպես, որ անկախ մարմինների ղեկավարները չպետք է պարգեւատրվեն վարչապետի կողմից: Այս առաջարկին կողմ են եղել նաեւ «Ելք»-ի անդամները, սակայն, ի վերջո, փոփոխությունը չի ընդունվել հենց ՀՀԿ-ի կողմից: Նշենք, որ ՀՀԿ-ական կառավարությունը ժամանակին մերժել էր նաեւ 2018թ. պետական բյուջեի մասին կոալիցիոն ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության բոլոր առաջարկները:




Լրահոս