Դասադուլ` ԵՊՀ-ում. ուսանողները միացել են «Իմ քայլը» արշավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Երեւանի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են սկսել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի։ Նրանք համալսարանի բակի ողջ տարածքում, մասնաշենքերի մուտքերի մոտ, գրաֆիտիներ են արել՝ դասադուլ գրությամբ և միացել են  «Իմ քայլը» արշավին:
Երիտասարդները «Մերժիր Սերժին» գոչելով՝ անցնում են ֆակուլտետից ֆակուլտետ: Ժամը 13.00-ին ուսանողները գնալու են «Հյուսիսային» ավտոկայան` դիմավորելու Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին:
Լուսանկարը` Առավոտի




Լրահոս