Ոստիկաններին թվում է՝ ռազմական գործողությունների են մասնակցում. Անդրանիկ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ժամանակին Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, կարելի՞ է զուգահեռ անցկացնել «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ցույցերի եւ մարտի 1-ին դեպքերի միջեւ: Եվ ի՞նչ կարող ենք արձանագրել այս պարագայում:

-Սա մարտի 1-ից շատ հեռու է այն առումով, որ մարտի 1-ին բազմաթիվ ուժային կառույցներ են մասնակցել: Իսկ հիմա ոստիկանական ներքին զորքերի ուժերն են, որոնց տրամադրության տակ են հատուկ միջոցներ: Ես որքան հասկացա` ձայնային նռնակ է օգտագործվել: Եվ վիրավորների մեջ կա նաեւ ոստիկան, այսինքն` կիրառելուց իրենք նույնիսկ չեն հասկացել, որ դրանք շատ վտանգավոր են, եւ հաշվի չեն առել, որ մոտ տարածության մեջ են նաեւ ոստիկաններ, եւ վիրավորվել են նաեւ նրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս