ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամբողջ գիշեր բոլորն իրենց մաշկի վրա զգացին, որ պետք է մի հատ սթափվեն. Անդրանիկ Քոչարյանն ԱԱԾ տնօրենին և ՆԳ նախարարին շնորհակալություն հայտնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում»։

Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. «Ոստիկանական բաժանմունքներից մեկում զինված ներխուժում էր եղել, և պարզ չէր, թե ի՞նչ զարգացումներ և ինչ հեռանկարներ կարող էին լինել։ Եվ ի պատիվ մեր ուժային կառույցների՝ այդ խնդիրը լիկվիդացվեց, բայց, բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս»:

Ապա դիմելով ԱԱԾ ղեկավարին՝ նա ասաց. «Պարոն Աբազյան, փաստորեն դեռ տներում շատ զենք կա։ Շնորհավորում եմ մեզ, երեկվա արագ բացահայտումները և շարունակությունը համոզված եմ, որ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել, և Հայաստանի Հանրապետությունում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել։ Հին ասացվածք կա՝ պատից կախված հրացանը մի օր կրակում է։ Այդ կրակոցները չեն կարող մեր երկրի ներում լինել, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է միտված լինի անվտանգային խնդիրներին։ Հարբած լինի, հարբած չլինի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ՝ գիտես՝ ինչ, ինքն իր պատկերացմամբ ինչ-որ պահի մասնակցություն է ունեցել ինչ-որ գործողությունների, և մենք գոնե հարգանքով վերաբերվենք Եռաբլուրին և բոլոր նրանց, ովքեր էդ խնդրի լուծմանը կյանք են դրել, իրենց ամեն ինչն են դրել։ Այսօր դա դարձնել դրոշակ և մտնել պահանջներ դնել պետության առաջ, դա չի հանդուրժի որևէ երկիր։ Ես համոզված եմ, որ ամբողջ գիշեր բոլորն իրենց մաշկի վրա զգացին, որ պետք է մի հատ սթափվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս