ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրեցի ցուցարարներին ուղեկցող ոստիկանը վրաերթի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ցույցերը շարունակվում են: Ցուցարարների շարքերը գնալով համալրվում են մեծաթիվ քաղաքացիներով: Նրանք հավաքվել են Թատերական հրապարակում ու քայլերթով շարժվել դեպի Վարդանանց հրապարակ: Ոստիկանները, առանց խոչընդոտելու երթը, ապահովել են ցուցարարների անվտանգությունը: Ցուցարարները մինչ ուշ երեկո քայլելու են: Նրանք սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն Երեւանում ու ըստ այդմ էլ կորոշեն իրենց անելիքը:

***

ArmLur.am-ի թղթակիցը քիչ առաջ հայտնեց, որ Գյուրիում ցույցի ավարտին ոստիկան է վրաերթի ենթարկվել։ Նրան անմիջապես տեղափոխել են «Գյումրի» ԲԿ։ Տուժածը, ստանալով ամբուլատոր բուժօգնություն, դուրս է գրվել։ Դեպքը տեղի է ունեցել Թատերական հարապարակում։

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս