Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը վաղը կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22֊ի առավոտյան, ժամը 10:00֊ին տեղի կունենան ընդդիմադիր ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի բանակցությունները։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հայտարարեց «Ազատության» ուղիղ եթերում։

«Ինչպես հանրահավաքում հայտարարեցի, որ այսօր Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երեկ երեկոյան՝ մեր հանրահավաքի ժամանակ, պատրաստակամություն էինք հայտնել քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանները», ֊ նշեց Փաշինյանը։

«Երեկվա հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը։ Եվ ահա, վաղը առավոտյան ժամը 10֊ին «Մարիոթ» հյուրանոցում», ֊ հավելեց ընդդիմադիր գործիչը։




Լրահոս