Չափն անցնում են. ցուցարարների շարքերում սադրիչներ են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Երեւանում շարունակվող բողոքի ցույցերի արդյունքում ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել նաեւ հանրահավաքների հետ առնչություն չունեցող անձինք: Երիտասարդների մի մասն էլ այս օրերի ազատությունը աստիճանաբար շփոթում է անարխիայի հետ։ Արդյունքում հատկապես կենտրոնում այս օրերին կարելի է տեսնել երիտասարդների, որոնք մեքենա են վարում համարանիշները հանած, բարձր երաժշտությամբ կամ ազդանշաններ տալով, արագ, խախտելով երթեւեկության եւ տրամաբանության բոլոր կանոնները:

Մեր տեղեկություններով` խնդիրներ կան նաեւ այլ բնագավառների հետ կապված. այս օրերին նվազել է պետական հաստատություններում եւ բանկերում իրականացվող գործարքների թիվը, ինչը վատ է առաջին հերթին պետության համար:




Լրահոս