Քաղաքացիների նկատմամբ կոպիտ խախտումներով ձայնային նռնակներ կիրառած ոստիկանությունը չի՞ պատժվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիշում եք՝ ոստիկանությունն ապրիլի 16-ին ձայնային նռնակներ կիրառեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ, եւ արդյունքում բեկորային վնասվածքներ ստացավ 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան: Մարդիկ բեկորային վնասվածքներ ստացան, որովհետեւ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ ձայնային նռնակները կիրառեց` անվտանգության կանոնները կոպիտ խախտելով: Բայց արի ու տես` մինչեւ հիմա կատարվածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, թե առայժմ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու համաչափության եւ իրավաչափության առնչությամբ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով, եւ համապատասխան ժամկետում կկայացնեն համապատասխան դատավարական որոշում: Հետաքրքիր է՝ իշխանություններն ի՞նչ են արել այս 11 օրերի ընթացքում, եթե մինչեւ հիմա չեն պարզել քրեական գործ հարուցելու հիմքերը:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս