Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի հետքերով. բռնություն գործադրած կնոջը հեռացրել են տանից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը: Ու մինչ շատերի մոտ դեռ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ տպավորություն էր, թե այն ստեղծվում է կանանց դաժան ամուսինների բռնությունից փրկելու համար, պարզվում է` հակառակն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս ընթացքում արդեն ոստիկանությունն առիթ ունեցել է օրենքի համաձայն տանից հեռացնել բռնություն գործադրած անձին՝ կնոջը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված վիճակագրությունը: «Հուլիս, օգոստոս եւ սեպտեմբերի 16-ը ներառյալ մենք ունեցել ենք 450 ամփոփագիր` ընտանեկան բռնության ահազանգերով, որից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, իսկ 25-ը կնոջ կողմից տղամարդու նկատմամբ: Չնայած մենք հունիսի 30-ին դեպք ենք ունեցել, եւ առաջին բռնարարը, որին տանից հեռացրել ենք, դա եղել է կին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս