Խաչատուր Քոքոբելյանն իր կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003թ. հոկտեմբերին։ Այն ժամանակ համապետական երկու՝ նախագահական և ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը գրանցել է Խաչատուր Քոքոբելյանը։ Այժմ «Ազատ դեմոկրատներ» ի նախագահը 13 տարի առաջ ստեղծած իրեն պատկանող և ոչ մեկին պետք չեկած կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին, այսպիսով՝ վերջինիս ազատելով գրանցման հետ կապված գլխացավանքից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս