ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Բեռլինի փողոցներից մեկով վազում վայրի վարազները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ոստիկանությունն իրականացրել է վայրի կենդանիների ազատ տեղաշարժի ապահովման գործողություն։ Ինչպես հաղորդում է  korrespondent.net-ը, 30 վարազից բաղկացած նախիրը տեղաշարժվել է Բեռլինի փողոցներով։

Դեպքի վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է տարբեր սոցիալական կայքերում։ Նշվում է, որ ոստիկանական մեքենաները փակել են Մյուլենշտրասե փողոցը, որպեսզի վարազների նախիրն անխոչընդոտ կարողանա անցնել փողոցը։ Կադրերում երևում է, որ վայրի խոզերը սկզբում թափառում են բնակելի շենքերի միջև գտնվող մարգագետիններում, այնուհետև վազում են փողոցով։




Լրահոս