
Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում կգումարվի նորընտիր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:
Առաջին նստաշրջանի օրակարգը կանոնակարգված է օրենքով և ներառում է հետևյալ հարցերը՝
1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում.
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
3. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրություն.
4. Մշտական հանձնաժողովների ստեղծում.
5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ: