ՎԵՈՆ-ը հրապարակել է խմբի սոցիալական պատասխանատվության հաշվետվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 մայիսի 2020 թ., Երևան. ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է տարեկան սոցիալական
պատասխանատվության հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝
ներկայացված երկրների հասարակությունների վրա:
Մասնավորապես, ներկայացված են հիմնական ընդհանուր տնտեսական արդյունքները, էթիկայի կանոններին
համապատասխանությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընկերությունների
կողմից կատարած սոցիալական ներդրումները:

Որպես խոշոր միջազգային ընկերություն, ՎԵՈՆ-ն իր նպատակն է համարում աշխատել ՄԱԿ-ի կայուն զարգացման
հիմնական չորս նպատակների (Sustainable Development Goals) ուղղությամբ, այդ թվում` որակյալ
կրթության (թվային գրագիտության) և արտադրության ու նորարարության (ստարտափ էկոհամակարգի զարգացում):
Հայաստանը հաշվետվության մեջ ներկայացված է մասնավորապես իր թվային գրագիտությանն ուղղված՝ «Թվային
հնարավորություններ աշակերտների համար» նախագծով, որն 2019 թ-ին իրականացվել է Մանկական զարգացման
հիմնադրամի հետ համատեղ: Նախագծի շրջանակում Հայաստանի չորս մարզերի 100 դպրոցականներ երկրի
առաջատար փորձագետների օգնությամբ սովորել են օգտվել թվային տարբեր գործիքներից իրենց ամենօրյա ուսումն
առավել արդյունավետ կազմակերպելու համար:

«Մենք ուրախ ու հպարտ ենք լինել ՎԵՈՆ խմբի լիիրավ անդամ և լիովին կիսում ենք խմբի մոտեցումը սոցիալական
պատասխանատվությանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում Beeline-ի կողմից իրականացվող հրաշալի
նախագծերը կօգնեն մեր երիտասարդներին տիրապետել ժամանակակից թվային գործիքներին, ստեղծել իրենց
սեփական ապագան և թողնել իրենց հետքը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ
Պյատախինը:


Նշենք, որ հետևելով խմբի քաղաքականությանը, Հայաստանում Beeline-ն անցած տարվա ընթացքում իրականացրել
է թվային գրագիտությանն ուղղված նախագծեր Թումո կենտրոնի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ,
ինչպես նաև ստարտափների աջակցության ծրագրեր, որոնց թվում են Սևան ստարտափ սամմիթը՝ «Ստարտափ
Արմենիա» հիմնադրամի հետ, StartHub հարթակը՝ Տեխնոլոգիական զարգացման կենտրոնի հետ, Beeline
ստարտափ ինկուբատորը՝ BANA – Հայաստանի հրեշտակ ներդրողների ցանցի հետ և Տվյալագիտության ամառային
դպրոցը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ:

Հաշվետվության հետ ամբողջությամբ կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:




Լրահոս