Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ Հայաստանում Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում են ,Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագանե ծրագրի իրականացումը, որի մեկնարկը տրվեց նախօրեին Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում։

Ծրագրով նախատեսվում է շահառու դպրոցների աշակերտների հետ անցկացնել կոդավորման արտալսարանային դասընթացներ, որոնք միտված են զարգացնելու աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը: ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող այս ծրագրով Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16, ինչպես նաև թիվ 170 և 97 ավագ դպրոցներում ներդրվել են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներ, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ դպրոցներին են տրամադրվել են նաև դասավանդման և ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը: Հայաստանում Beeline-ն արդեն մի քանի տարի աշխատում է անել հնարավոր ամեն բան, որ մեր երիտասարդները կարողանան որակյալ թվային գիտելիքներ ստանալ և իրենց ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվել:

Ուրախ եմ, որ այս հարցում մենք կարողացել ենք մեր ուժերը միավորել Բրիտանական խորհրդի հետ և որ ստացել ենք նախարարության աջակցությունը: Վստահ եմ, սա մասնագիտական մեծ ձեռքբերումների սկիզբ կլինի շատերի համարե, – նշեց Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը: Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց. ,Կոդավորումը 21րդ դարի հմտություններից է, որը խթանանում է քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը, որոնք անհրաժեշտ են ցանկացած մասնագիտական ոլորտում:

Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին և միտված է աշակերտներին զինելու համապատասխան հմտություններով հետագայում կրթական և աշխատանքային ուղին հարթելու համարե: Ծրագրի մեկնարկից առաջ նշված դպրոցների ՏՀՏ ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ և առաջիկա երեք ամիսների ընթացքում շուրջ 300 աշակերտի կծանոթացնեն սարքի գործածությանն ու կվարեն կոդավորման ներածական դասընթացներ: Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` ,Կոդավորման մարտահրավերներե (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:




Լրահոս