Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

27 մայիս 2020 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների
համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների տեղադրման և միացման
ծառայության մեկնարկի մասին: Այն հասանելի կլինի «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN»
ծառայություններին միանալու դեպքում։

Ներքին ցանցը կունենա մեկ տարի սպասարկման երաշխիքային ժամկետ և հնարավորություն կտա՝ միավորել և
համատեղ օգտագործել համակարգչային ցանցը, սերվերները, տպիչները և այլ սարքեր, միավորել
տեղեկատվական ծառայությունները մեկ համակարգի մեջ, նվազագույնի հասցնել ցանցի կառավարման և
պահպանման ծախսերը, ապահովել ցանցի աշխատանքի բարձր հուսալիությունն ու հասանելիությունը,
ապահովել սպասարկման բարձր որակ՝ տարբեր ծրագրային հավելվածների օգտագործման դեպքում։

«Beeline-ում մենք շատ ենք կարևորում հաճախորդների կողմից մեր ծառայությունեերի օգտագործումն ավելի
հարմարավետ դարձնելը։ Նախկինում «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN»
ծառայություններին միանալու համար հաճախորդը ներքին ցանցը պետք է կառուցեր սեփական ուժերով: Այժմ
բիզնես հաճախորդներն անհրաժեշտություն չունեն դիմելու երրորդ կողմին, Beeline-ի աշխատակիցները
կկատարեն ամբողջական ծառայության տրամադրումը, ցանցային աշխատանքները, վերջնական միացումներն ու
թեստավորումը»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ծառայությունը հասանելի է 12/18/24 ամիս պայմանագրի կնքման դեպքում։

Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում,
աշխատանքային ժամերին զանգահարելով 010700700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով
Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։ Դիմումի ներկայացման համար հասանելի է նաև
[email protected] էլ. փոստի հասցեն:




Լրահոս