Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22 ապրիլ 2020 թ., Երևան. Beeline-ը տեղեկացնում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետների երկարաձգման մասին: Մինչև սույն թվականի մայիսի 31-ը Beeline-ի բոլոր կանխավճարային փաթեթների բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման: Ծառայության ամսավճարը կազմում է 5900 դրամ։

«Այս օրերին ինտերնետը դարձավ բոլորիս արդյունավետ կենսագործունեությունն ապահովող գլխավոր պայմաններից մեկը։ Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ակտիվացման ժամկետները՝ հնարավորություն տալով իր բաժանորդներին շարունակել անխափան աշխատանքը, ուսումը և ինքնազարգացումը», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով: Փաթեթը ժամկետի ավարտից հետո ավտոմատ կերպով չի ակտիվանում, կրկին միացման համար անհրաժեշտ է հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը։ Ծառայությունը նախատեսված չէ շարժական ինտերնետի սակագնային փաթեթների համար։ Նորացված պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին:




Լրահոս