Կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից՝ ԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ
նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ:
Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն
ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար:
Ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր:
Աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս վայրերում պահպանվել է սոցիալական հեռավորություն:
Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից:

Կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, նախարարությունում իրականացվում են շինարարական և ներքին
հարդարման աշխատանքներ, որպեսզի ԱԻՆ-ականներն աշխատեն հարմարավետ լուսավոր պայմաններում՝
որոշակիորեն թոթափելով առկա հոգեբանական լարվածությունը:
ժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված,

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը
շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։




Լրահոս