Նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության նախկին պետի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը դատարանում են. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2014 թվականի հունիսի 6-ից մինչև 2015 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի, այնուհետ՝ 2015 թվականի մայիսի 26-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր թափուր պաշտոնը, ապա՝ 2015 թվականի հունիսի 29-ից մինչև 2016 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում նույն աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 2016 թվականի ապրիլի 18-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 20-ից 2018 թվականի մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ ֆինանսատնտեսագիտական վարչությանի պետի պաշտոնը զբաղեցրած Լուսինե Մարատի Հովհաննիսյանի հետ,101 անձանց տվյալներով կազմվել և ստորագրվել են ձևական բնույթի կեղծ հրամաններ, ինչպես նաև տեխնիկական, նորոգման և վերանորոգման աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք չեն գրանցվել և նախարարության <> համակարգ չեն մուտքագրվել, ինչպես նաև որևէ աշխատանքներ չկատարած և իրենց հետ փոխկապակցված շուրջ 126 անձանց տվյալներով կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 239.411.071 ՀՀ դրամ գումարի ելքագրումներ, որոնց արդյունքում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել ընդհանուրը՝ 26.953.300 ՀՀ դրամ եկամտահարկի գումար և դրոշմանիշային վճարներ, ինչպես նաև տարբեր ապրանքների ձեռք բերման, կատարված շինարարական աշխատանքների և վերանորոգումների, կազմակերպված միջոցառումների, մատակարարումների դիմաց կատարված ծախսերը կազմել է ընդհանուրը՝ 174.760.949 ՀՀ դրամ գումար, այսինքն ելքագրված գումարից 64.650.122 դրամ գումար պակաս, որպիսի գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝,որն էլ անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ, այն է՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը՝ 91.603.422 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս