Կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման մասին որոշում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:
«Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
30.05.2020-ի դրությամբ կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում,
30.05.2020-ի դրությամբ իրականացվել է 18951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կրթության տեսչական մարմին
Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին»: