ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Ռիգա ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական 3 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 30 ից Ռիգա-Երևան և հակառակ ուղղությամբ ամառային ուղիղ չվերթները վերսկսված են։

Մարիա Ռաչենկո՝ AirBaltic ավիաընկերության ներկայացուցիչը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել՝ ինչպես են չվերթներն իրականացվելու։

«Անցյալ տարի մենք չվերթները շաբաթական 2 անգամ էինք իրականացնում։ Հայաստանում և Լատվիայում մեծ հետաքրքրության շնորհիվ այս տարի կունենանք շաբաթական 3 չվերթ։ Տոմսերի մինիմալ արժեքը սկսվում է 188 եվրոյից՝ մեկ ուղղությունը։ Լատվիան հայերի համար կարող է նաեւ տարանցիկ երկիր լինել, կարող են մեկնել Սկանդինավյան կամ եվրոպական այլ երկրներ նույնպես։ Այնպես, որ համեցեք։»

«Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում»,- ասում է Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոսը։ Նպատակ կա 12 տարվա դադարից հետո 2023-ին վերսկսված չվերթները հետագայում կազմակերպել ոչ միայն ամռան ամիսներին այլ ամբողջ տարվա ընթացքում։
«Անցյալ տարվա համարյա բոլոր չվերթները ամբողջությամբ լիքն են եղել ու հույս ունենք, որ այս տարի նույնպես լիքը կլինեն հայ եւ լատվիացի զբոսաշրջիկներով։ Լատվիացիները շատ են սիրում Հայստանը, այնտեղից էլ շատ մեծ ոգևորություն կա»։

Երկու երկրներ կապող այս կամուրջը հայ զբոսաշրջիկների համար մեծ հնարավություն է Լատվիայից մեկնել դեպի աշխարհի շուրջ 70 քաղաքներ։ Չվերթի վերաբացումը կարևոր քայլ է նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու համար։

«Ես շատ հպարտ եմ մեր ազգային փոխադրող AirBaltic-ի գործունեությամբ։ Այս չվերթները նպաստում են ոչ միայն մեր մշակութային, տնտեսական և կրթական գործակցության զարգացմանը, այլ նաև մարդկանց ակտիվ շփմանը։ Ինձ համար շատ կարևոր է մեր երկրների գործակցությունը։»,- Էդիտե Մեդնե ՀՀ-ում Լատվիայի դեսպան։

«Լիահույս ենք, որ բոլոր հայերը, որոնք արդեն եղել են Լատվիայում հաճույքով ևս մեկ անգամ կայցելեն։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցրել նախորդ չվերթներից օգտվել Լատվիան կլինի բացահայտում։ Տպավորություն է, որ լատվիացի զբոսաշրջիկներն ավելի հետաքրքրված են Հայաստանով, ուզում ենք, որ այդ հետաքրքրությունը լինի երկկողմանի»,- Վլադիսլավ Կորիագին Baltic Trevel Group ընկերության տնօրեն։

Բացի ուղևորափոխադրումից այն մատուցելու է նաև բեռնափոխադրման ծառայություններ։

«AirBaltic ավիաընկերությունը զբաղվում է նաև բեռնափոխադրումներով։ AirBaltic-ը կհեշտացնի բոլոր գործարարների գործունեությունը և շփումը եվրոպական երկրների հետ, քանի որ ծածկողականությունը շատ մեծ է, և գներն անհամաեմատ էժան են, քան մյուս ավիաընկերությունների մոտ»։

AirBaltic Cargo-ի ներկայացուցիչ Սիրակ Համբարձումյանը փաստում է, որ AirBaltic-ը տրամադրում է նաև վտանգավոր բեռների փոխադրման ծառայություն։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս