Հարց քաղաքացիներից՝ որն է համարվում առևտրի կազմակերպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ենթավարձակալության պայմանագրով մեկից ավելի անձանց տարածքներ տրամադրելու դեպքում, գործունեությունը համարվո՞ւմ է արդյոք առեւտրի կազմակերպում:

Հայկուհի Վարդանյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան հայտնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 21.11.2008թ. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված առեւտրի իրականացման վայրի գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի իրավունքների եւ պարտավորությունների» թիվ 1 պաշտոնական պարզաբանման դրույթներով: Առեւտրի իրակնաացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկային նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող առևտրի և ծառայությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս