Վերջին շաբաթվա ընթացքում ԱԻՆ-ը կատարել է 7988 վարակազերծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-8-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 7988 վարակազերծում, որից 5283-ը՝ մարզերում, 2705-ը՝ Երևանում։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ ԱԻՆ-ը։

Համաձայն աղբյուրի՝անհրաժեշտության դեպքում՝ վարակազերծվում են նաև բնակելի շենքեր, վերելակներ, իսկ առավել մարդաշատ վայրերում օրվա ընթացքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր սահմանված կանոնները։




Լրահոս